Զախարովայի անդրադարձը Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Մարտակերտ շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Տվյալ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառումը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դատում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,-ասաց նա։
Zham.am