ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է ավանդական համատեղ լուսանկարով
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է ԱՊՀ մասնակից-պետությունների ԱԳՆ ղեկավարների ավանդական համատեղ լուսանկարով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։