Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն

Մեկ կենտրոնից ուղղորդված հետևողական քարոզչություն է տարվում հայկական բանակի դեմ' փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչև ենթասպա ներկայացնել որպես վախկոտ ու դասալիք

Մեկ կենտրոնից ուղղորդված հետևողական քարոզչություն է տարվում հայկական բանակի դեմ' փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչև ենթասպա ներկայացնել որպես վախկոտ ու դասալիք։ 

Միտումնավոր կերպով որևէ վատ բան չի ասվում շարքային զինվորի մասին, քանի որ լավ են հասկանում' զինվորը հանրային լայն զանգվածների ներկայացուցիչն է, իսկ զանգվածներին պետք է սիրաշահել, համոզել, որ նրանք հպարտ քաղաքացիներ են, որոնց դավաճանեցին բանակի սպաները։

Իրականում մենք լավ ենք հասկանում, որ առանց սպայական ճիշտ աշխատանքի ու հրահանգի, շարքային զինվորը որևէ բան անել չի կարող։ Բնական է, որ ռազմական գործողությունների ժամանակ եղել են և միշտ են լինում վատ ծառայող սպաներ, բայց դա համատարած երևույթ չի։ Իսկ ինչո՞ւ են ՀՀ քաղաքական իշխանությանը և արտաքին դրամաշնորհներով դրսին ծառայող ակտիվիստները տարօրինակ զուգադիպությամբ հարվածում հայկական բանակի հեղինակությանը։ 

Մեկը լուրջ դեմքով "բացահայտում է", թե գեներալները խաբում էին Նիկոլ Փաշինյանին, մեկ ուրիշը ոչ պակաս սկանդալային "բացահայտում" է անում, թե երբ զինվորները Հադրութում զոհվում էին, մեր գեներալները թղթախաղով էին զբաղված, երրորդն էլ "չի կարողանում թաքցնել", որ գեներալները փախչում էին ռազմի դաշտից, իսկ շարքային զինվորները բռնում էին նրանց օձիքից ու ստիպում կռվել։

Սրանք լավ մտածված տեխնոլոգիաներ են, որոնց կիրառմամբ հանրության մեջ խորացվում է անվստահությունը և անլուրջ մոտեցումը բանակի նկատմամբ, իսկ մի բանակը, որին լուրջ չի վերաբերվում անգամ սեփական ժողովուրդը, չի կարող լավ պատրաստվել առաջիկա պատերազմներին։ 

Բանակը վերջնական կազմաքանդելու օպերացիան շարունակվում է, առաջիկա օրերին սորոսական գրանտ ստացողներից նոր "բացահայտումներ" կլսենք։ 

Պարզապես ես ուզում եմ մարդկայնորեն հասկանալ այն հայերին, որոնք փողի կամ այլ բանի դիմաց ստանալով նման առաջադրանք, կատարում են այն։ Ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ երբևէ ներքին հպարտություն չեն զգացե՞լ մեր բանակի համար։ Արդյո՞ք այդ մարդիկ խղճի խայթ չեն զգում, երբ իրենց հրապարակումներով արատավորում են հայկական բանակի պատիվը։ Ախր դա նույն է, որ կտրես ծառի այն ճյուղը, որի վրա նստած է հարազատ եղբայրդ' լավ իմանալով, որ գուցե ճյուղը քեզ պետք գա որպես վառելիք, բայց դու կորցնելու ես եղբորդ։

Խնդրում եմ, հայկական բանակի մասին բամբասելուց առաջ գոնե մեկ րոպե մտածեք, ծանրութեթև արեք։ Ես նախընտրում եմ հայկական բանակի մասին ասել լավը կամ ոչինչ, իսկ բանակի խնդիրները մենք կարող ենք հաղթահարել այլ կերպ։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>