Հիմա տեսեք, այ այսպիսի պատվաստման հերթում 1-2 հիվանդ լինեն, շատերին վարակելու են, ճի՞շտ է
Նույն պատկերն է ամենուր, այդ թվում՝ ոչ միայն ՊՇՌ տեստի, այլև՝ պատվաստման տեղերում։
Հիմա տեսեք, այ այսպիսի պատվաստման հերթում 1-2 հիվանդ լինեն, շատերին վարակելու են, ճի՞շտ է։ Եվ ի՞նչ են իրենց համար պարզելու այդ հիվանդացածները․ ճիշտ է, որ պատվաստումից հետո իրանք հիվանդացան։
Այ այսպես ընդունում են որոշումներ, առանց հոգ տանելու դրանց իրագործման մեխանիզմների մասին։ Այդպես լավ է ընդունել․ «արևը պիտի արևելքից դուրս գա և արևմուտքում մայր մտնի» տիպի որոշումներ․ դրանք, վստահաբար, լիովին կկատարվեն։
Օրինակ՝ այս դեպքում կարելի էր չէ՞ ՊՇՌ-տեստավորումը նախապես հերթագրումով անել։ Մարդը մտնում է կայք, իր տվյալները լրացնում, ստանում օր, ժամ ու հերթի համար։ Ու այդ օր-ժամին միայն ինքն է ներկայանում։ Բայց չէ, պիտի մարդկանց բերել այ սենց իրար գլխի լցնել։
Վահագն Մխոյանի Ֆեյսբուքյան էջից

