Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան
«Ըստ բրիտանացի գիտնականների, աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է։»,-Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Yerevan.Today-ը խնդրել էր Բագրատ Միկոյանին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոկտեմբերի 12-ի ասուլիսում հնչած մտքին, որտեղ արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ, առանց Հայաստանի մասնակցության, ասել էր․ «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։
Բագրատ Միկոյանը քմծիծաղով վերաբերվեց երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին։