Իրանի ԱԳ նախարարը զանգահարել է Ադրբեջանի իր գործըկերոջը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ երկու երկրները պետք է կանխեն հարաբերություններում թյուրըմբռնումները, և որ իրենց համար նպատակահարմար է շարունակել հարաբերությունները ճիշտ և զարգացող ուղղությամբ: Հեռախոսազրույցում նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:
Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը, Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանն ու Բաքուն երկարամյա հարաբերություններ ունեն: Հիշեցնենք, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն է նկատվում: