Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար, ցամաքային ճանապարհը ևս բաց է. Իրանի ԱԳՆ
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանն ու Ադրբեջանը միշտ իրենց հարաբերություններում տրամաբանական ընթացակարգ են վարել: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածությանը:
«Անբնական է խաթարել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Իրանն ադրբեջանական կողմին հայտնել է իր մտահոգությունները, ասել՝ դրանք պիտի լուծվեն, վերջիններս ասել են, որ կանդրադառնան այդ մտահոգություններին: Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքը Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը բաց է նաև երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերը ազդեն հարաբերությունների վրա», - ասել է նա:

