«Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
«Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան

«Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության ապացույցն է»․ Արցախի ՄԻՊ

«Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։ Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության 90 տոկոսից ավելին 1979 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էին հայերը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։ Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։ Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։ Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարակվել են վանդալիզմի ու թալանի։ Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։

Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։ Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։ Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։ Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։ Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր»։

Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>