Հայաստան՝ երբեմնի Երկիր-դրախտավայրը վերածվել է երկիր-դժոխքի
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ամեն օր մահվան տարելից է։ Մեկ տարի առաջ այս օրերին ամեն օր հարյուրավոր, օրեր են եղել հազարավոր երիտասարդներ են զոհվել։ Մահվան մղձավանջի այս օրերին ամենքն ապրում է սովորական կյանքով․ պատերազմի պատասխանատուները շարունակում են հոխորտալ քննադատների վրա, Սահմանադրական դատարանը վավերացնում է քննադատության գինը բարձրացնող օրենքը, Կառավարությունը տոնախմբություններ է կազմակերպում, իսկ Հանրապետության նախագահը շքեղ ճամփորդություն է վայելում։ Հայաստան՝ երբեմնի Երկիր-դրախտավայրը վերածվել է երկիր-դժոխքի։
P.S. Վրաստանում բնակելի շենքի փլուզումից հինգ մարդու մահվան պատճառով երկրում հոկտեմբերի 11-ին սգո օր է հայտարարված։
«Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից»։ Ռուբեն Հախվերդյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

