«Շատ քիչ է մնացել, տերևաթափին ենք սպասում»․ ինչպես էր Գագիկ Մելքոնյանը նոյեմբերի 7-ին վստահեցնում, որ հակահարձակման ենք անցել․ (Տեսանյութ)
Armlur.am-ն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ տխրահռչակ եռակողմ համաձայնագրի ստորագրումից 2 օր առաջ, Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարություններին։
Նա, մասնավորապես, շնորհավորել էր հայ ժողովրդին, որ հայկական զինուժը կարողացել է կանգնեցնել հակառակորդի հարձակումն ու անցնել հակահարձակման։
«Էն, որ ժողովուրդը շատ էր շտապում, ասում էր՝ ե՞րբ, ե՞րբ, հիմնականում արդեն սկսվել է»,- ասել էր Մելքոնյանը, վստահեցրել նաև, որ «ահագին տարածքներ հետ են վերցված, օպերացիաները շարունակվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում

