Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայաստանում կորոնավիրուսից կուրանալու դեպքեր են գրանցվել. բժիշկը մանրամասներ է հայտնում

Կորոնավիրուսը, պարզվում է, կարող է ախտահարել ոչ միայն շնչառական համակարգը, վնասել սիրտը, այլ նաև կարող է լրջորեն ախտահարել տեսողական օրգանը։ 42-ամյա Անին կորոնավիրուսով վարակվելուց և բուժվելուց մեկ ամիս անց աչքի խնդիր է ունեցել. մեկ աչքը սկսել է կարմրել, արցունքոտվել։ Ակնաբույժին դիմելուց հետո պարզվել է, որ դա կորոնավիրուսի հետևանքն է և անհրաժեշտ է բուժվել։

«Շուրջ 2 շաբաթ աշխատանքի չեմ հաճախել, քանի որ աչքս, որը բորբոքվել էր, նաև մրմռում էր։ Բժշկիս ցուցումով կաթիլներ եմ օգտագործել և հսկողության տակ եղել։ Իրականում հիվանդանոց այցի ժամանակ իմացա, որ եղել են մարդիկ, որոնց տեսողությունը սկսել է մշուշոտվել։ Շատ էի վախեցել»,–ասում է Անին։ Բուժումից հետո Անին, բարեբախտաբար, տեսողության հետ կապված որևէ խնդիր կամ գանգատ չունի, սակայն վախից լուրջ սթրես է տարել։

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի խոսքով` իրենց կլինիկայի տվյալներով Հայաստանում մեկ տասնյակից ավելի մարդ տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է ունեցել կորոնավիրուսի հետևանքով։

«Մարդիկ, որոնք դիմում են մեզ, բողոքում են աչքերի թարախային արտադրությունից, նույն ինքը շաղկապենաբորբից, աչքերի կոնյուկտիվիդ հիվանդությունից... Իհարկե, այս ամենն անցնում է 7-10 օրում` արհեստական արցունքների և մանրէազերծող լուծույթների օգնությամբ։ Սակայն պատահում են նաև ավելի լուրջ ախտահարումներ»,–ասում է Հովակիմյանը։

Նրա խոսքով` լուրջ բորբոքումներից են ակնահատակում առաջացած թրոմբոզները։ Մասնագետն ասում է` կլինիկա են դիմել մի քանի տասնյակ հիվանդներ, որոնց մոտ թրոմբոզ է եղել։ Հովակիմյանը մանրամասնեց` ինչն է թրմոբոզի պատճառը, որ կորոնավիրուսի հետևանքով շատերի մոտ նաև ինսուլտ է գրանցվել։ Աչքի անոթավորումը կապվում է անմիջապես ուղեղի անոթավորման հետ, և երբ գլխուղեղում որոշակի անոթներ են խցանվում, որոնք հանգեցնում են ինսուլտի, ապա անոթները խցանվում են նաև աչք մտնող հատվածում։

Այսինքն` թրոմբ կարող է գոյանալ հենց այն հատվածում, որտեղից պետք է աչքը սնուցվի, և աչքն այդպիսով ընդհանրապես արյուն չի մտնում։

«Թրոմբոզը տարբեր տեսակի է լինում` այն կարող է լինել կենտրոնական երակի ցողունի կամ նրա ճյուղերից մեկի դեպքում, ինչից կախված էլ տեսողության ամբողջական կամ մասնակի կորուստ կարող է գրանցվել։ Երբ թրոմբոզը լինում է կենտրոնական երակի ցողունի վրա, ապա այս դեպքում մարդը լիովին կորցնում է տեսողությունը, իսկ ճյուղի դեպքում տեսադաշտի որոշակի հատված է կորչում»,–ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով` հիմնականում բժիշկների ջանքերի շնորհիվ մասնակի տեսողության կորստի դեպքում վերականգնում են աչքի լույսը, սակայն եթե ցողունի հիմքի հատվածում կա խցանում և հիվանդանոց են դիմում խնդրի առաջանալուց օրեր անց, ապա, ցավոք, մարդը կորցնում է տեսողությունը։ Հովակիմյանը հիշում է` «Էրեբունի» հիվանդանոցից պատգարակի վրա մի հիվանդ բերեցին` 57 տարեկան կին էր, որը կորոնավիրուսի ժամանակ նախ թոքաբորբ, ապա արդեն ինսուլտ էր տարել։ Կինը կորցրել էր նաև տեսողությունը և քանի որ ուշ էին դիմել ակնաբույժին, նրա տեսողությունը վերականգնել չստեցվեց։ Բժիշկը հավելում է, որ, որպես կանոն, կորոնավիրուսից հետո տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում այն մարդիկ, որոնք ծանր են տարած լինում կորոնավիրուսը` թոքաբորբի համակցությամբ։

Հարցին, թե հնարավո՞ր է պատվաստանյութի հետևանքով մարդը տեսողության խնդիրներ ունենա` Հովակիմյանը նշեց, որ նման դեպքեր չեն արձանագրվել։ Նրա խոսքով` պատվաստանյութի հետևանքով առաջացած խնդիրների ռիսկն ավելի քիչ է, քան վարակի առաջ բերածները: Այսինքն` պատվաստանյութը կարող է, ասենք, ալերգիկ ռեակցիա առաջացնել, սակայն տեսողության կորստի ռիսկ չկա։ Միաժամանակ, մասնագետը կարծում է, որ երիտասարդների դեպքում ստիպել, որ պատվաստվեն, ճիշտ չէ, քանի որ, օրինակ, աչքի հետ կապված խնդիրներն առաջացել են հիմնակամում միջին և բարձր տարիքի անձանց շրջանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>