Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Բացահայտվել է մի խումբ անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ավելի քան 30 դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակցի և նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:

24.09.2016թ.-ին՝ հերթափոխն ընդունելիս, Կ. Սարգսյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից բռնվել է նույն հիմնարկի տարածք թմրամիջոց անցկացնելու պահին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են Կ. Սարգսյանի, ինչպես նաև հիշյալ ՔԿՀ-ի դատապարտյալների և կալանավորների կողմից մինչ այդ կատարված հանցագործությունների 30-ից ավելի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կ. Սարգսյանը, 07.12.2015թ.-ից մինչև 19.10.2016թ.-ը զբաղեցնելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից հնարավոր հանցագործությունները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ինքն է հանցավոր արարքներ կատարել` ոտնահարելով պետական ծառայողի պատիվն ու բարի համբավը: Մասնավորապես, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, նախապես մշակած սխեմայի համաձայն, Կ. Սարգսյանը 2016 թվականի ընթացքում կաշառքի գործարքներ է իրականացրել նույն հիմնարկի դատապարտյալներ Գևորգ Բադալյանի, Էրիկ Ավագյանի, ինչպես նաև կալանավորներ Ռադիկ Ավետիսյանի և Մհեր Մանուկյանի հետ` ՔԿՀ-ի տարածք անցկացնելով և վերջիններիս փոխանցելով տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ, Wi-Fi սարք, ոգելից խմիչք և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր գործարքի դիմաց Կ. Սարգսյանը դատապարտյալների ու կալանավորների հարազատներից ստացել է կաշառք:

Կաշառք ստանալու մի քանի հաջողված փորձերից հետո, անազնիվ եղանակով հարստանալու նպատակով, Կ. Սարգսյանը, այս անգամ արդեն 30.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց համաձայնվել է օժանդակել կալանավորների կողմից խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն:

Այսպես, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Մհեր Մանուկյանը մեկ այլ կալանավոր Ռադիկ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց գործածման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու խնդրանքով դիմել են ցմահ ազատազրկման դատապարտված Գևորգ Բադալյանին, ով, իր հերթին, դարձյալ Արմենակ Դավթյանի միջնորդությամբ, հիշյալ հարցի շուրջ համաձայնության է եկել Կ. Սարգսյանի հետ: Այդ նպատակով, նախապես ծրագրած պլանի համաձայն, կալանավորները դիմել են իրենց ծանոթ Ֆեդյա Նաջարյանին, ով վերջիններիս հարազատների միջոցով Կ. Սարգսյանին կաշառքի դիմաց փոխանցել է խոշոր չափերով մարիխուանա տեսակի և զգալի չափերով բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ` դրանք նախապես թաքցնելով բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերի մեջ: Սակայն երբ Կ. Սարգսյանը փորձել է դրանք անցկացնել Նուբարաշեն ՔԿՀ տարածք, նրա հանցավոր արարքը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից: Արդյունքում դատապարտյալներին, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է` ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոցը:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել՝

​ Կարեն Սարգսյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 311-րդ հոդվածի 2-րդ մասով

​ Արմենակ Դավթյանին` 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 9 դրվագով 313-րդ հոդվածի 1-ին մասով

​ Գևորգ Բադալյանին` - 1 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հինգ դրվագով 312-րդ հոդվածի 1-ին մասով և երեք դրվագով 38-312-րդ հոդվածի 1-ին մասով

​ Մհեր Մանուկյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև 312-րդ հոդվածի 1-ին մասով

​ Ֆեդյա Նաջարյանին՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-312-րդ հոդվածի 1-ին մասով

​ Էրիկ Ավագյանին՝ – ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Կարեն Սարգսյանի և Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերը նշված վեց մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հանցագործությունների մասնակից Ռադիկ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>