Չգիտի՞, որ ՀՀ օրենքում չկա արտոնված և չարտոնված հավաք հասկացություն, թե՞ իշխանական բարիքներից օգտվելն է ստիպել «մոռանալ»
«Ըստ «Առավոտի»՝ կարկառուն ՔՊ-ական, կարկառուն իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն ասել է՝
«Դուք ինձանից լավ գիտեք՝ «Հավաքների ազատության մասին» օրենքով ակցիաները լինում են արտոնված և լինում են չարտոնված: Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ: Չգիտեմ հատկապես ինչի համար են բերան ենթարկել»:
Փաստորեն նախկինում ազատությունների ջատագով, մոտ 10 տարի հակակոռուպցիոն կազմակերպության իրավախորհրդատու աշխատած իրավաբանը չգիտի, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում չկա արտոնված և չարտոնված հավաք հասկացություն։
Չգիտի՞, թե՞ իշխանական բարիքներից օգտվելն է ստիպել «մոռանալ» այս տարրական բանը»։
Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

