Սաակաշվիլին բանտում մնացել է առանց հեռուստացույցի և ներքնակի
Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Գիորգի Գելխաուրին, ով հոկտեմբերի 7-ին հանդիպել էր իր պաշտպանյալ Սաակաշվիլիին, լրագրողներին հայտնել է, որ Ռուսթավի քաղաքի բանտի վարչակազմը կանխակալ քաղաքականություն է իրականացնում ձերբակալված Սաակաշվիլիի նկատմամբ:
«Բանտում Սաակաշվիլիին ընտրողաբար են մոտենում, նրան ներքնակ չեն տալիս, նրան չեն տրամադրում հեռուստացույց, որի իրավունքը նա ունի», - նշում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Zham.am»-ը հայտնել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գաղտնի վերադարձել էր հայրենիք սեպտեմբերի 29 -ին ՝ տեղական իշխանությունների ընտրությունների նախօրեին:
Zham.am