Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են․ ոստիկանություն
Դիտել նաև
Մետրոյի կայարաններում վերացնում են դրամարկղերը (տեսանյութ)
Երևանի մետրոյում տղամարդը փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ
Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին
Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի քաղաքապետն ակնկալում է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պատրաստ կլինի 4 տարի հետո
Երեկ սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը:
Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:

