Պուտինի և Զելենսկու հանդիպման համար բանակցություններ են տարվում․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի՝ հոկտեմբերի 7 -ին, հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու բանակցությունների մասին տեղեկատվությունը:
«Իսկապես, Ուկրաինայի նախագահի գրասենյակի և մեր երկրի նախագահի վարչակազմի միջև շփումներ են հաստատվում` քննարկվող հարցերի ցանկը գտնելու համար: Տարբեր առաջարկներ և ձևակերպումներ են հնչել»,-ասել է Պեսկովը:
Այսպիսով, նա մեկնաբանել է ԶԼՄ -ների հրապարակումներն այն մասին, որ ռուսական կողմը Կիևին է փոխանցել մի առաջարկ՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմաններով:
Հանգստյան օրերին Զելենսկին հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվում է հանդիպումից, քանի որ դա կարող է անսպասելի արդյունքների բերել:
Ի պատասխան՝ Կրեմլից հայտնում են, որ Պուտինը երբեք չի մերժել հանդիպման հնարավորությունը, սակայն դրա նախադրյալները հիմա չկան: