Կորոնավիրուսով վարակման 1309 և մահվան 26 նոր դեպք
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ՀՀ առողջապահութան նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 502 առողջացած, 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է»:

