«Ալիևը սպառնում է Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում». Արման Աբովյան
Հերթական «դրական ազդակ» է փոխանցում Հայաստանի սուպերխաղաղասեր և գերարհեստավարժ թավշյա֊պողպատե իշախություններին ֆաշիստական Ադրբեջանի ֆաշիստ նախագահ Ալիև Իլհամը։
Ահա «յուղը վրեն» դրական ազդակի բովանդակությունը՝ «Մենք այնպիսի հզոր և ուժեղ Ադրբեջան, Ղարաբաղ և Զանգեզուր կկառուցենք, որ մեզ կնախանձի ամբողջ աշխարհը» ասաց Ալիևը։
Հիմա հարց «հպարտ քաղաքացիներին», այս «դրական ազդակի» բովանդակությունը ձեզ չի՞ լարում։
Օրինակ, որ ֆաշիստ Ալիևը սպառնում է հայաստանյան Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում։
Չէ, ինձ զուտ հետաքրքիր է, է՞լ ինչ պիտի անեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի բնակչությունն ի վերջո հասկանա, որ թուրք֊ադրբեջանական «կառուցողական» խուժանը շուտով կներխուժի իրենց ննջասենյակ։
Սա՝ ուղիղ իմաստով։
Հը՞ն»:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

