Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է
25
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պատերազմ Արցախում
Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան

Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում․ Փաշինյանը՝ «Հայաստանի» պատգամավորին

Ուղիղ մեկ տարի առաջ դուք որպես գերագույն գլխավոր համանատար ռուսական RBK-ին տված հարցազրույցում դուք տեղեկատվություն հայտնեցիք Ջաբրայիլյան կամ Լելե Թեփեի գործողության մասին:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Վերջինս մեջբերում արեց այդ հարցազրույցից, որտեղ Փաշինյանն ասել է. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որ ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է, նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել, միջանցք են թողել եւ այնտեղ ծուղակի մեջ գցել ադրբեջանի ռազմական կորպուսը: բառացիորեն այս րոպեներին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ եւ ես կարծում եմ, որ սա յկլինի ողջ գործողության առանցքային կետը: Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է Ղարաբաղի բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»:

Այնուհետեւ Կյուրեղյանը շարունակեց. Իրականում մենք այդ գործողության արդյունքում ունեցանք հարյուրավոր զոհեր, կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, իսկ ադրբեջանականթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն:

Հիմա հարց. Ո՞վ է այս ողբերգահան հետեւանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն եւ մեղավորը: Դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար, ձեզ մեղավոր ճանաչում եք, թե ոչ, թե՞ սա էլ «ես մեղավոր չեմ, ինձ սխա էլն զեկուցել» շարքից է: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է: «Հարյուր անգամ եմ ասել»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ: «Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում:

Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ անընդհատ Լելե Թեփեի մասին ասում են, բայց ինքը ոչ մի անգամ այդ անունը չի տվել. «Լելե Թեփե» օպերացիա, նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է»,- ասաց նա: Արձագանքելով այն մտքին, որ ինքը պատերազմը հոկտեմբերի 7-ին չի կանգնեցրել, որպեսզի իրեն դավաճան ու կապիտուլյանտ չասեն, բայց միևնույն է՝ այդպես են դիմում, Փաշինյանը նշեց, թե ընդդիմությանն ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում ու ընտրությունները դրա մասին են վկայում: «Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, թե հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է, որը հանրության կողմից լայնորեն ողջունվել ու ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել:

«Այսինքն՝ ես չեմ հասկանում, էս ամեն ինչը դուք, իրոք, չգիտե՞ք: Ձեզ թվում է, որ ձեզ համար իրականություն եք ստեղծել... Լելե Թեփե հասկացությունը ձեր մտացածին քարոզչական, կներեք արտահայտությանս, հնարքներ են, որոնց սնանկությունը ընտրություններով երևաց»,- հայտարարեց Փաշինյանը:

Այդ ընթացքում Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>