Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանի պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, գ. Վահագնի) արտադրական գործունեության կասեցումը:
Ստուգմամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները տնտեսավարողի կողմից վերացվել են:

