«Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին
Դիտել նաև
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել․ Առուշ Առուշանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին։ Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, փոխանցում է «Հրապարակ»-ը։
«Վերջին անգամ մենք հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, տեսակցությունները փակ են Առուշ Առուշանյանի ու Մանվել Փարամազյանի համար։ Ես դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք երկար ժամանակ չենք կարողացել տեսնել նրանց»։