Վստահ եմ, որ նոյեմբերին հանրահավաքներ տեղի կունենան. ՀՅԴ անդամ
Վստահ եմ, որ նոյեմբերին հանրահավաքներ տեղի կունենան: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է ազատվի «նախկինների» եւ «ներկաների» մասին մանիպուլյացիաներից ու հասկանա, որ իրեն վտանգ է սպառնում:
«Ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխանությունները կործանարար ճանապարհ են ընտրել: Քաղաքական էլիտայի խնդիրն այն է, որ ջանքեր գործադրի եւ ուղերձները հասցնի ժողովրդին: Սա քաղաքականություն չէ, պետության ճակատագիրն է որոշվում»,- նշել է նա: