Պորոշենկոն ցանկանում է Սաակաշվիլիին զրկել քաղաքացիությունից և արտաքսել Վրաստան (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նրան հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ նրան քաղաքացիությունից զրկելու և Վրաստան արտաքսելու մտադրության մասին:
«Իմ շատ լավ տեղեկատվական աղբյուրը հաղորդել է, որ նախագահ Պորոշենկոն հանձնարարել է Իգոր Կոնոնենկոյին և Ալեքսանդր Գրանովսկիին զբաղվել ինձ քաղաքացիությունից զրկելու գործով դատարանի որոշմամբ», - հայտարարել է Սաակաշվիլին:
Բացի այդ Սաակաշվիլիի մերձավոր Դավիթ Սակվարելիձեն հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ Պորոշենկոն բացի քաղաքացիությունից զրկելուց ցանկանում է նաև Վրաստան արտաքսել Միխեիլ Սաակաշվիլիին: Փոխանցում է «Русская весна»-ն:
Zham.am

