Թող իրենց պարգևավճարներին և Ավանում և Ձորաղբյուրում առանձնատներին նայեն. Հայկ Մամիջանյան՚ Տեսանյութ
Թող իրենց պարգևավճարներին նայեն և իշխանափոխությունից հետո բավականին բարելավված իրավիճակին, նոր խոսեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նա անդրադարձավ նաև նախկիններին ուղղված մեղադրանքներին, մասնավորապես, որ կոռուպմացված մեխանիզմներով տներ են ձեռք բերել: «3 տարի է՝ իշխանության են, իրավական համակարգն էլ իրենց կամակատարն է, եթե ունեն փաստեր, թող գործ հարուցեն»,-ասաց նա:

