Փոխնախարար Տերտերյանը հերքեց Փաշինյանին. «Վարչատարածքային բաժանումով սահմաններ չեն որոշվում».Տեսանյութ
Դիտել նաև
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
«Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, նաև եղել եք պատասխանատու դիրքում։ Լսել եք նաև մեղադրանքները, թե, իբր, այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ համարում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,- ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին խորհրդարանում հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք այդպիսի բան չի ասել։ Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը։

