Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

ՀՀ-ին սպառնացող վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ծանր պարտության արդյունքում տարածաշրջանում բոլորովին նոր իրողություն է հաստատվել, ուստի քայլեր մշակելիս պետք է հնարավորինս հաշվի առնել իրերի առկա դասավորությունը ու գործել դրան համապատասխան։ Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է շարունակի անընդհատ զիջողի դերում լինել։ Այս պայմաններում հայկական կողմը պետք է փորձի շատ արագ վերականգնել իր դիրքերը ամենից առաջ դիվանագիտության դաշտում և միջազգային հանրության առաջ հանդես գա արժանապատիվ կեցվածքով։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կառավարման պարագայում նույնիսկ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը երբևէ կարող է վերականգնել իր երբեմնի հեղինակությունը։ Իսկ հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո գործող իշխանությունները միայն հակառակորդին զիջումներ անելով և արտաքին ուժերին հաճոյանալով են զբաղված։

Դրա արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ ոչ միայն կորցրել է իր ունեցած հեղինակությունը, այլև մի տեսակ իզոլացված վիճակում է հայտնվել, երբ ոչ մեկը չի ցանկանում հաշվի նստել մեր երկրի կարծիքի հետ։ Այս իրողությունը իր հետքն է թողնում նաև երկրի ներսում առկա իրավիճակի վրա։ Քաղաքացիների շրջանում պահպանվում է ներքին հիասթափությունն ու ապագայի նկատմամբ հույսի կորուստը։ Պետությունը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից։ Դրա համար էլ որոշ դեպքերում անգամ տպավորություն էր առաջանում, որ ընդհանրապես պետություն գոյություն չունի, քանի որ իրենց պաշտպանելու հարցն ուղղակիորեն քաղաքացիների ուսերին էր մնում, և նրանք միայնակ պետք է իրենց «գլխի ճարը տեսնեին»։

Թերևս այս պատճառով է, որ հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ուղին՝ նպատակ չունենալով այլևս վերադառնալ Հայաստան։ Հասկանալի է, որ այսպիսով Փաշինյանի իշխանությունը երկիրը առաջնորդում է դեպի նոր վերահաս աղետ։ Այս ֆոնին ուշագրավ էին երեք օրվա ընթացքում ՀՀ նախկին երեք նախագահների կողմից հնչեցված ահազանգերը։ Հնարավո՞ր է սա պատահական համարել: Կարծում ենք՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել: Նախ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովի ընթացքում բավական կոշտ գնահատականներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների և Ալիևի հասցեին, ընդգծեց, որ Հայաստանի վերականգնման, մասնավորապես բանակի վերակառուցան համար տևական և համառ աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար նախ՝ իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ դա ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ապա հոդվածով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հոդվածում վերջինս ներկայացնում է «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը և հիշեցնում ժամանակին այդ թեմայով հրապարակած տեսակետները՝ բերելով իր հայտարարություններից ու ելույթներից ընդարձակ քաղվածքներ։ Երեկ էլ ասուլիսով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բազմակողմանիորեն վերլուծեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանայինից սկսած, ներքաղաքականով վերջացրած։

Նա փաստացի հայտարարեց օրվա իշխանություններին հեռացնելու քաղաքական պայքարի նոր փուլի մասին։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում, երբ Հայաստանը բավական բարդ վիճակում էր հայտնվել, նախկին երեք նախագահները, մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, հանդիպումներ ունեցան, քննարկեցին ու վերլուծեցին ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ նախաձեռնություն կար, որ Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը մեկնեն Մոսկվա՝ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու համար, սակայն իշխանությունները, ինչպես հիշում ենք, խոչընդոտեցին այցի իրականացումը, թեպետ Փաշինյանն ասում էր, թե ինքը դեմ չէ։

Կրկնենք՝ այս անգամ ևս երեք նախագահների գրեթե համաժամանակյա ակտիվացումը պատահական չէ։ Ու նախագահների կողմից հնչեցվող հայտարարություններն արվում են այն ֆոնին, երբ Փաշինյանն ու Ալիևը փոխադարձ պատրաստակամություն են հայտնում տևական դադարից հետո հանդիպում ունենալ, իսկ Հայաստանի վարչապետն անընդհատ «դրական ազդակներ» է ստանում Թուրքիայից։

Փաստորեն, նախկին նախագահներն իրենց խոսքի միջոցով ցանկանում են հանրությանը որոշակի ազդակներ հղել Հայաստանին սպառնացող նոր վտանգների ու դրանց դիմագրավելու հարցում իշխանությունների անկարողության մասին։ Արձանագրենք՝ իշխանափոխության օրակարգը ոչ միայն շարունակում է առօրեական մնալ, այլև գնալով դառնում է երկրի ու ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>