Քոչարյան. ՀՀ իշխանությունները պատրաստ են համագործակցել նույնիսկ Պակիստանի հետ, եթե դա կօգնի մնալ իշխանության ղեկին
Հայաստանի իշխանությունները պատրաստ են համագործակցել նույնիսկ Պակիստանի հետ, եթե դա կօգնի մնալ իշխանության ղեկին: Այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, որ ներկայիս իշխանություններն «ամենառուսամետներն» են, ինչի մասին են վկայում մի շարք գործողություններ, նախկին նախագահը նշեց, որ հարցը պետք է դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից:
«Նրանք կանեն ամեն ինչ` սեփական իշխանությունը պահելու համար: Եթե այսօր ձեռնտու է լինել Ռուսաստանի հետ, նրանք կլինեն Ռուսաստանի հետ: Վաղը ձեռնտու կլինի լինել Թուրքիայի հետ, նրանք կլինեն Թուրքիայի հետ: Հետո ձեռնտու կլինի Պակիստանի հետ, նրանք կլինեն Պակիստանի հետ: Բարդ սխեմաներ մի փնտրեք: Ամեն ինչ շատ պարզ է: Սկզբունքը աթոռին մնալն է»,- պարզաբանեց Քոչարյանը: