ՌԴ-ն և ՀՀ-ն շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը. կայացել է ՌԴ արտգործնախարարի և ՀՀ ԱԺնախագահ ԱԼեն Սիմոնյանի հանդիպումը. Տեսանյութ
Առաջիկայում նոր գումարման Պետդումայի աշխատանքի մեկնարկը թույլ կտա վերսկսել Ռուսաստանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը: Ինչպես հայտնում է Sputnik-ը, այս մասին երկուշաբթի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ մոտ նոր են կայացել Պետդումայի ընտրությունները: Պետդուման արդեն իսկ սկսում է աշխատել, լիարժեք գործել: Դա թույլ կտա վերսկսել համընդգրկուն համագործակցությունը նաև խորհրդարանական գծով»,- ասել է Լավրովը: