Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, երեք երկրի զինծառայողներն առաջադրանքներ են կատարում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանը: Ուսումնավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը:

