ՀՀ ղեկավարը պետք է բանակցի մի մարդու հետ, որն իրեն հարբեցող ծաղրածու է անվանել. Քոչարյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Դիտել նաև
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Համար մեկ է տրվել
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
ՀՀ ղեկավարը պետք է նստի ու բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման խոսակցություններին:
«Դուք ոնց եք պատկերացնում այդ հանդիպման բովանդակային մասը, որը պետք է լինի:
Ադրբեջանի նախագահին չեն պատասխանում, որովհետեւ կոմպլեքսավորված են, որովհետեւ պարտվել են, որովհետեւ հնարավոր է, որ դրա հետեւում կան եւս այլ բաներ, որոնց մասին մենք այսօր չգիտենք: Միակ տարբերակը այս իրավիճակից դուրս գալու՝ սրանց հեռանալն է: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի եւ մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

