Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
Վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանն այսօր հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։ Նախագահը Մախմուդյանին նշանակելիս առաջնորդվել է Սահմանադրության համապատասխան հոդվածներով և Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ ներկայացված առաջարկությամբ։
Սեպտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանի դատավորի լիազորությունները համարվել են դադարած՝ որպես վարչական դատարանի դատավոր։ Նույն օրը ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել էր Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Մախմուդյանը մինչև դատավոր դառնալը ՀՀԿ խմբակցությունից Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր էր։