Ստեփանակերտում զբոսնելի մի մարզվող էրեխու տեսա, մոտեցա, հարցնում եմ՝ Ստեփանակերտի՞ց ես։ Հոգոց հանելով պատասխանեց. «Չէ, Հադրութից ». Տեսանյութ
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Մի քիչ ազատ ժամանակ ունեի, որոշեցի Ստեփանակերտում պտտվել: Վալեքսի հետևը այգի կա, ըտեղով քայլում եմ, մեկ էլ տեսնեմ տուրնիկների վրա պարապող մի հատ էրեխա: Ես էլ, որ տենց սպորտով զբաղվող էրեխեքի եմ տեսնում, անպայման հարցուփորձ եմ անում:
-Բարլուս:
-Բարև:
-Անունդ ի՞նչ ա:
-Գոռ:
-Ստեփանակերտի՞ց ես, Գոռ:
-Չէ...
-Բա որտեղի՞ց:
Հոգոց ա քաշում.
-Հադրութից...
Ըտեղ ես էլ եմ լռում մի քանի վայրկյան...
-Հենց Հադրութ քաղաքի՞ց ես, թե գյուղերից:
-Չէ, Թաղասեռից:
Ուզում եմ հեռախոսիս մեջ գրանցեմ, բայց լավ չեմ լսում անունը, նորից եմ հարցնում.
-Որտեղի՞ց:
-Տվեք կգրեմ:
Հեռախոսս տալիս եմ ու տառ առ տառ գրում ա հայրենի գյուղի անունը, որ հանկարծ ես սխալ չգրանցեմ:
-Ստեղ պարապո՞ւմ ես, Գոռ:
-Չէ, դասերից հետո եմ գալիս զբաղվում:
-Իսկ ինչ որ բան պարապե՞լ ես:
-Հա, Հադրութում բոքս էի պարապում:
-Կուզե՞ս էս տրյուկներդ նկարեմ, քցենք ֆեյսբուք, մարդիկ քեզ տեսնեն: Ես տենց բլոգեր եմ էլի:
-Հա,-աչքերը փայլում են:
Անդրյան Գոռին խոստացել եմ, որ իր էս վիդեոն լիքը մարդ ա նայելու ու իրան ճանաչի: Նայեք վիդեոն, տարածեք թող նայեն, էս էրեխու մոտ խայտառակ չլինեմ, ասել եմ բլոգեր եմ
Արմեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

