Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Նառան`դստեր հարսանիքի, այն «ճոխ» անվանողների և իր ապրումների մասին (տեսանյութ)

Հունիսի 11-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել երգչուհի Նառայի դստեր` Էլեոնորայի պսակադրությունը, որից հետո հարսանեկան արարողությունը շարունակվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Asekose.am-ը զրուցել է Նառայի հետ կարևոր ու հուզիչ օրվա մանրամասների, նախապատրաստական աշխատանքների, իր հույզերի մասին և ոչ միայն:

«Ի սկզբանե ցանկանում էի, որ հարսանիքը ուրախ ու ջերմ մթնոլորտում անցնի, և ի ուրախություն ինձ` ամեն ինչ մեր ծրագրավորածի պես անցավ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրը մեզ հետ կիսեցին մեր ուրախությունը: Համացանցում այն բնութագրում են նաև իբրև ճոխ, սակայն դա մարդկանց կարծիքն է, ես փորձել եմ անել ճաշակով մի բան, և դա ինձ մոտ ստացվել է»,-նշեց Նառան:

Զրույցի ընթացքում երգչուհին հպարտությամբ նշեց, որ կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է դուստրը:

«Նախապատրաստական աշխատանքներին որոշ չափով մասնակցել եմ, սակայն հիմնականում ամեն ինչով զբաղվել է դուստրս: Դստերս հարսանեկան զգեստը գնել էինք Բեյրութից: Հեշտությամբ է ընտրել զգեստը, քանի որ հստակ գիտեր, թե ինչպիսի զգեստ էր ուզում: Թեև ես` որպես մայր, նրան խորհուրդներ տվել եմ, սակայն ամեն ինչ որոշողն ու թելադրողը եղել է դուստրս: Ես ու Էլեոնորան մայր ու դուստ լինելուց բացի, նաև շատ լավ ընկերուհիներ ենք, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ես ու մայրս էլ ենք եղել ընկերուհիներ, իսկ նման երևույթի միշտ չէ, որ կարող ես հանդիպել: Ես հիացած եմ իմ աղջկանով, և առհասարակ, այսօրվա բոլոր երիտասարդներով, քանի որ բոլորը հստակ գիտեն, թե ինչ են ուզում, ուրախ եմ, որ մեր երիտասարդները շատ ավելի կայացած են»,- նշեց մեր զրուցակիցը:

Այն հարցին` արդյո՞ք երգչուհին նույն ապրումներն է ունեցել ինչ որդու` տարիներ առաջ կայացած հարսանիքի ժամանակ, Նառան նշեց.

«Ինձ թվում էր, որ լարվածությունը ու հուզված վիճակն արդեն անցել է, որ աղջկաս ամուսնացնելու ժամանակ ավելի հանգիստ կլինեմ, չեմ հուզվի ու լարվի, որ այսպես ասած` սովորած կլինեմ, սակայն հարսանիքի օրը համոզվեցի, որ հակառակը` ավելի լարված ու նյարդային եմ»:

Երգչուհին խոստովանեց, որ հարսանիքի օրը չի կարողացել զսպել արցունքները. «Ճիշտ է, ես հուզված էի, սակայն կարծում եմ` դա նորմալ է, որ ծնողներն այդ օրը լարված ու հուզված են: Կարող եմ ասել, որ հուզված ու լարված վիճակս այսօր նոր անցել է (ժպտում է): Սկսեցի լաց լինել, երբ աղջկաս տնից հանում էի, սակայն հետո արդեն եկեղեցում և ռեստորանում կարողացա ինձ հավաքել, քանի որ չէի ցանկանում փչացնել աղջկաս տրամադրությունը: Ուրախանում ես, որ աղջիկդ ամուսնանում է իր սիրած տղայի հետ, որ երջանիկ է, նոր կյանք է ստեղծում, պարզապես այդ րոպեին գիտակցությունդ չի աշխատում, ինքդ էլ չես հասկանում` ինչու ես լացում», - պատմեց Նառան` հավելելով, որ զույգն ամուսնությունից հետո մեկնել է Մալդիվներ:

Հիշեցնենք, որ Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է:

Նշենք, որ խնջույքին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Թաթան, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միքայել Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը` դստեր հետ, Անիտա Հախվերդյանը, Հրաչ Քեշիշյանը, Տիգրան Պետրոսյանը, Գրիգոր Նազարյանն ու Լիլիթ Մարգարյանը և այլք:

Աղբյուր՝ Asekose.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>