«Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք». Գեղամ Նազարյան
Դիտել նաև
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
Այ այսպես սրանք «վազում» են դեպի Եվրամիություն. Գեղամ Մանուկյան
«Մխիթարն ու Հայկը Աբգարիս նման խաղաղ ծառայում էին Հադրութում, երբ սկսվեց պատերազմը։ Նրանք առաջին ժամերից մասնակցեցին մարտերին։ Աբգարս զոհվեց 29 ին, իսկ Մխիթարն ու Հայկը ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 1 ին, փրկելով ընկերոջ կյանքը գնացին դեպի հավերժություն, դեպի երկինք։
Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք։
Երբ վախում եք ձեր կարծիքը բարձրաձայն հայտնելուց, ինչ է ձեր աշխատավարձը կպահեն, գործից կհանեն, հիշեք Աբգարի մասին, հիշեք ընկերոջը փրկելու համար զոհված տղերքին, այդ թվում էս սիրուն տղերքին՝ Մխիթարին ու Հայկին։
Աբգարի, Մխիթարի ու Հայկի մամաներ, ձեզ պահեք այնպես, որ Երկնքից ձեզ նայող տղերքի հոգին չխռովվի։
Պատերազմ. օր 5»:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

