Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Սաակաշվիլին Վրաստանու՞մ է թե ոչ. Այս հարցում վրացական քաղաքական դասը բաժանվել է 2 մասի. Տեսանյութ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 8 տարի է ինչ լքել էր երկիրը և բնակվում էր Ուկրաինայում, վաղուց հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հայրենիք է վերադառնալու: Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել էին, երբ Սաակաշվիլին մտնի Վրաստան, նրան անմիջապես կձերբակալեն: Իսկ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջով ավետել է, որ արդեն Վրաստանում է:


«Բարի լույս Վրաստան, ութ տարի անց արդեն Վրաստանից», – գրել է Սաակաշվիլին :

Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է նաեւ, որ իբր գտնվում է Բաթումում և շուտով վերադառնալու է Թբիլիսի: Ավելին, Սաակաշվիլիի կողմնակիցները նշում են, որ հոկտեմբերի 3-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կմասնակցի նաեւ Վրաստանի նախկին նախագահը: Իշխանությունները հերքում են այն տեղեկատվությունը, որ Սաակաշվիլին երկրում է՝ նշելով, որ Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութը պարզապես ֆեյք է, և նրա ետևի ֆոնին ոչ թե Բաթումի քաղաքի շենքենր են, այլ մեկ այլ քաղաք, և այդ պատճառով անիմաստ է ձերբակալել մի մարդու, ով ավելի շատ ֆանտոմ է, քան իրականություն:

Վրաստանի ընդդիմությունը հակառակն է պնդում: Ընդդիմությանը ոգևորում է Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան և ասվում է, որ եթե հոկտեմբերի 2-ի ընտրությունները կրկին կեղծվեն, ապա Վրաստանում կսկսվի Իվանիշվիլիի թիմի կառավարության խաղաղ տապալման գործընթացը:

Ըստ չեզոք վերլուծաբանների, այն, որ Սաակաշվիլին Վրաստանում է, ավելի մոտ է իրականությանը, քան տեղեկատվական ֆեյքի, քանի որ նրանց կարծիքով, եթե Սաակաշվիլին այս անգամ էլ խաբի, ապա նա վերջնականապես կդառնա ծաղրածու վրաց հասարակության աչքում և կդառնա «քաղաքական դիակ» նույնիսկ Ուկրաինայում: Այսինքն, ըստ չեզոք վերլուծաբանների, նույնիսկ Սաակաշվիլին չի կարող իրեն թույլ տալ նման հրեշավոր խաբեություն:

Այնուամենայնիվ, այստեղ երկրորդ հարցն է ծագում. եթե Սաակաշվիլին գտնվում է Վրաստանում, ապա ինչպե՞ս է նա կարողացել առանց միջադեպի հատել սահմանը: Ավելին, Վրաստանի նախկին նախագահը նախապես հայտարարել էր իր մտադրությունների մասին, և իշխանությունները գիտեին դրանց մասին և սպասում էին Սահակաշվիլիի գործողություններին, հատկապես այն տարբերակը, ըստ որի նա կարող էր հայրենիք վերադառնալ ուկրաինական նավով, քիչ հավանական է համարվում, քանի որ ինչ-ինչ, բայց Ուկրաինայի տարածքից եկող նավերը պետք է ավելի լուրջ վերահսկողության ենթարկվեին վրացական իշխանությունների կողմից:

Վրացական ընդդիմադիր շրջանակները փորձում են առաջ տանել իրադարձությունների այս տարբերակը` ակնարկելով, որ երկրում գործող իշխանությունը նույնիսկ ի վիճակի չէ վերահսկել Վրաստանի ծովային սահմանները:

Եթե ​​Սաակաշվիլին գտնվում է Վրաստանում, ուրեմն մնում է քննարկել մեկ այլ տարբերակ, ըստ որի` երկրի նախկին նախագահը կարող էր մուտք գործել Վրաստան Թուրքիայի տարածքով: Բայց սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է, և եթե այս տարբերակը հաստատվի, ապա դրանից կարող է բխել նոր, շատ հեռահար նպատակներ ունեցոծ աշխարհաքաղաքական ծրագրի մեկնարկի մասին եզրակացություն:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>