ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից. ընդդիմադիր պատգամավոր
Դիտել նաև
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը․ Մարության
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք տենց բաներ չեք լսել․ Հայկ Մամիջանյան
Հայկ Սարգսյանի եղբորը կանչել են ՔԿ ու հարցաքննել
«Պարգևավճարս փոխանցվելու է «Զինվորի տուն» կենտրոնին»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան
Իմ շատ սիրելի ուսանողներ,
այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին ԵՐԲԵՔ չի հնչել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից։
Շնորհակալ եմ նաեւ պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին ինձ այս պատվավոր աշխատանքը վստահելու համար։
ՀԳ
Հիշեցնեմ, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր Արտակ Զաքարյանի նկատմամբ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից