Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը
Դիտել նաև
Արտաշատում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա
Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Գազի Հովոյի որդին կառաջադրվի, իսկ Արտաշատի երբեմնի բդեշխ Հովիկ Արգամիչը նորից իջել է ընդհատակ
Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել
Իրավունք չունե՞մ գլխարկ և ակնոց դնելու․ Արտաշատի ոստիկանապետը՝ որպես «ժողովուրդ» Փաշինյանին ողջունելու մասին
«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին, գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից եւ շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել եւ ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։ Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգեւորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, եւ մինչ օրս ԺՊ չեն նշանակել։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»»:

