Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր

Քովիդը քանդված երկրում

Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։

Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առողջապահության նախարարով։ Հարցը նախարարին նեղել-չնեղելու հարթությունում չէ, այն շատ ավելի խորն է։ Այս պայմաններում առողջապահության նախարար փոխենք, թե չէ, գա երկրորդը, երրորդը, միևնույն է նորերի գործիքակազմը չի փոխվելու։ Նա պնդելու է պատվաստման անհրաժեշտության մասին և հանդիպելու է դիմադրության։ Բայց եթե մենք ուզում ենք հաղթահարել խնդիրը պետք է քայլեր կատարեն և´ պետությունը, և´ քաղաքացին։ Երկու հարթությունում էլ կան էական տապալումներ.

- Դժվար է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետությունը չի ապահովում հանրային տրանսպորտում համաճարակային անվտանգության որևէ նորմ։ Երևան քաղաքում, ըստ էության, չկա քաղաքային տրանսպորտ. լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու փոքր ավտոբուսներ։ Սա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Ի՞նչ անի քաղաքացին։

- Պետությունը չի կարողացել իրականացնել գրագետ համոզիչ քարոզարշավ՝ պատվաստման օգտին։ Առանց դրա չի լինում։ Ըստ էության, պետությունը տապալել է պատվաստման ընթացքը, դարձյալ՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի։ Մարդկանց պետք է համոզել, և դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն կիրառվել Հայաստանում։

- Կարևոր հարց է պետության կողմից առաջարկվող պատվաստանյութերը։ Քաղաքացին շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։

- Առանձին հարց է՝ պետության առաջին դեմքերի պատվաստման թեման. եթե պետական պաշտոնայների մի մեծ խումբ ազատվում է հարկադիր պատվաստման պահանջից, հիմնավորելով, որ նրանց մեծամասնությունը պատվաստված է, ուրեմն հրապարակե´ք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստման փաստը հաստատող ապացույց և, որ նույնքան կարևոր է, ի՛նչ պատվաստանյութերով։ Եթե նրանք պատվաստված են, ընդ որում՝ Հայաստանում առկա պատվաստանյութերից մեկնումեկով, դա քաղաքացիների համար համոզիչ գործոն կլինի։ Եթե նրանք չեն պատվաստվել կամ պատվաստված են Հայաստանում դեռևս ոչ առկա պատվաստանյութերով, ապա դա լրիվ այլ թեմա է։

- Եվ ի վերջո, չեն կարող իշխանության տարբեր մարմինների մեսիջները հակասական տրամադրություններ ստեղծել հանրության մոտ։ Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է քովիդի սրման, երիտասարդացման վտանգի մասին, իսկ դրան զուգահեռ կառավարությունը, որի մի մասն է նախարարությունը, իր ամբիցիաների համար քովիդ վատթարացող պայմաններում սեպտեմբերի 21-ին կազմակերպում է բազմամարդ միջոցառում, առանց որևէ նորմերի պահպանման։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Որպես արդյունք քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։

Այս հարցին անլուրջ վերաբերմունքը նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Պետությունը հիմա այն կազմակերպվածության մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում ծավալուն, արդյունավետ ծրագիր իրականացնել, և մենք հիմա դա պարզ տեսնում ենք քովիդի օրինակով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ

Էլինար Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>