7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա 70 տարեկան է
Դիտել նաև
Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քրոջ ու եղբոր. քույրը մահացել է
Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի, բժիշկները պայքարում են կյանքի համար
Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն
Գեղարքունիքում ամուսինը անզգուշաբար վրաերթի է ենթարկել կնոջը, որը մահացել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 70-ամյա տղամարդը՝ իր վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայով։ Նա սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն։

