Պուտինը և էրդողանը քննարկել են Արցախի հարցը, կարևորելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները չորեքշաբթի Սոչիում կառուցողական, ժամանակին և օգտակար էին երկու կողմերի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է INTERFAX.RU-ն:
Կողմերը Սոչիում հանդիպմանը բացի երկկողմանի օրակարգային հարցերից քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Արցախում:
«Տարածաշրջանային հակամարտությունները նույնպես օրակարգի կարևոր հարցերից էին: Մենք մանրամասնորեն մտքեր փոխանակեցինք Սիրիայի վերաբերյալ, խոսեցինք Աֆղանստանի մասին, խոսեցինք Լիբիայի մասին և, իհարկե, խոսվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին», - ասաց Պեսկովը լրագրողներին:
«Ռուսական կողմից ընդգծվեց, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,-հավելեց Պեսկովը:
Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ Սոչիում։ Կողերը պայմանավորվել են մինչև տարեվերջ եւս մեկ անգամ հանդիպել։
Zham.am