Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. դատարանը քննում է Դավիթ Գալստյանի խափանման միջոցի միջնորդությունը. Տեսանյութ
Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին armlur.am-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է։ Հարցին՝ Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, նա պատասխանեց, որ չկա որևէ ցուցմունք։