Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Գործող վարչապետի կամազուրկ վարքը երկիրը կարող է ծայրահեղագույն վտանգավոր կետի հասցնել․ Ալեն Ղևոնդյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ պատերազմից մեկ տարի անց զրուցել ենք պատերազմի պատճառների, արդեն այսօր առկա հետևանքների մասին, անդրադարձել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին սպառնալիքներին:

«Հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց եթե անգամ ինչ-որ հանգամանքներ ի զորու էին պատերազմի իրողություն լինել, ապա այդ պատերազմում հնարավոր էր ոչ միայն չպարտվել, այլև մեզ համար դրական առումով նոր ռազմաքաղաքական կարգավիճակ ստանալ: Ճիշտ կառավարման, անհրաժեշտ քայլերի, ռազմաքաղաքական ղեկավարության նպատակային գործունեության, պաշտպանական շրջանների պաշտպանության նպատակադրումները պրոֆեսիոնալ իրականացնելու պարագայում մենք մարդկային ու տարածքային կորուստներ ոչ միայն չէինք ունենա, այլ նոր պարիտետ կարող էինք ապահովել: Ադրբեջանն ակնհայտորեն ռազմատեխնիկական առումով գերազանցում էր մեզ, բայց պատերազմում ավելի մեծ թվակազմ ունենալը միշտ չէ, որ կարող է երաշխավորված հաղթանակ բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում անհաջողությունը մի քանի պատճառ ուներ:

«Դրանք ուղղակիորեն կապված էին Հայաստանում 2018 թ. հեղաշրջումից հետո իշխանության բերված շրջանակների գործունեության, բանակի հետևողականորեն և պլանավորված կազմաքանդման հետ: Բացի այդ, տարվել էր այնպիսի կադրային քաղաքականություն, որ ռազմական փորձառություն ունեցող սպայական անձնակազմն այլևս որևէ ներգրավվածություն չունենա արցախյան պաշտպանական քաղաքականության մեջ: Մյուս կողմից՝ նաև բանակի արժեզրկման, «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերի ինստիտուցիոնալիզացիան պայմաններ ստեղծեց, որ Արցախի հնարավոր կորստի նկատմամբ հանրային վերաբերմունքը նեյտրալ լինի, ինչն ապացուցվեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում: Մեծ հաշվով, կարելի է արձանագրել, որ տեղի են ունեցել մի շարք դրվագներով դավադիր, հետևողականորեն պլանավորված գործողություններ, իսկ տեղերում՝ ռազմաճակատային գործընթացներում, տեղի են ունեցել կառավարելի ու անկառավարելի քաոսի դրսևորումներ: Հրամկազմի զգալի մասը հիմնականում ուղղորդվել է նահանջ հրամանով, դիմադրության խնդիր ոչ միշտ է եղել: Կարող եմ հիշեցնել նաև ռազմատեխնիկական գնումների պլանի փոփոխության, պաշտպանական գծերի ոչ անհրաժեշտ չափով կահավորման մասին: 2018 թ.-ից հետո գործող իշխանությունները կարող էին մի շարք քայլեր ձեռնարկել նշված ուղղությամբ և չնստել միայն այն թեզի վրա, թե «ամեն ինչում մեղավոր են նախկինները»»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է դիվանագիտական դաշտում իշխանությունների դրսևորած վարքագծին՝ նա հավելեց. «Եթե 2018 թ.-ից մինչև 2020-ի պատերազմը երկրում իշխանության եկած քաղաքական խմբակն իր առջև խնդիր էր դրել իր համար որպես «բեռ» հանդիսացող Արցախից ազատվելը, ապա տրամաբանական է, որ նրանց մոտեցումներում որևէ բան չէր փոխվել: Երբ բանակցող կողմ հանդիսացող Հայաստանի վարչապետի շուրթերից հնչեց «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը, որը, փաստացի, հօգուտ Ալիևի թեզ է, պարզ էր դառնում, որ, միգուցե, ինչ-որ մեկը դրդում է, որ ռազմական գործողություններ սկսվեն: 2020 թ. տավուշյան դեպքերը ևս պատերազմական գործողությունների նախերգանքն էին: Մյուս կողմից՝ քաղաքականության մեջ այսօր էլ ոչինչ չի փոխվել, որովհետև անվտանգության ապահովման մասով օրակարգ չկա: Մենք առնվազն ՀՀ տարածքի երկու հատվածներում ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները գտնվում են հայկական տարածքում, ինչի ուղղությամբ գործող իշխանությունը ոչինչ չի ձեռնարկել: Ավելին, փորձել է սեփական երկրի սահմանները չպաշտպանելու հանձնառությունը գցել ռուսական կամ ՀԱՊԿ դաշնակիցների գրպանը, ինչի նպատակը դաշնակիցներին ու ՀԱԿՊ կառույցը հեղինակազրկելն է: Նշվածն իրականացվում է այն նպատակով, որ հետագայում կարողանան այլ անվտանգության համակարգերի մասով լեգիտիմացնել այլ բևեռների հետ հանձնառությունը: Իսկ այդ բևեռները Թուրքիան ու արևմտյան ինչ-որ երկրներ են, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիան»:

Անդրադառնալով պետական անվտանգության ապահովման բացակայությանը՝ քաղաքագետը շեշտեց, որ անգամ ամրաշինական կառույցներ չեն ձևավորվել Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում. «Տարրական դիտակետեր, խրամատներ, պաշտպանական նոր շինություններ դեռ չեն ձևավորվել այդ նոր՝ հայ-ադրբեջանական վիրտուալ սահմանագծի կոնկրետ տեղերում: Հայկական ստորաբաժանումների զինվորները, սահմանապահներն իրենց ծառայությունն անցկացնում են վրաններում ու միշտ խոցելի են, ինչի մասին են վկայում այս ընթացքում զինվորների կորուստները, իսկ վերջին վիրավորումը հենց նախօրեին էր: Սա փաստում է, որ երկրի անվտանգությունն ապահովելու օրակարգ չկա: Այս համատեքստում խաղաղության թեզերը, որ թե՛ սեպտեմբերի 21-ին, թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հեռավար իր ելույթում նշեց գործող վարչապետը, իրականում խաղաղություն մուրալու քաղաքական օրակարգ է: Իսկ ով խաղաղությունը մուրում է, իրեն միջազգային քաղաքականության մեջ հենց մուրացկանի պես էլ վերաբերվում են: Իզուր չէ, որ Ալիևն իր հայտարարության մեջ ասաց, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունը փոխի, որ մենք իր հետ շփվենք»:

Այսինքն, Հայաստան պետություն ձևակերպումը գնալով վերապահում է ենթադրում: Եվ, ընդհանրապես, միջազգային հարաբերությունների համակարգում մեզ որպես չսուբյեկտի են վերաբերվում: Ավելին՝ գործող վարչապետի կամազուրկ վարքը, որն առկախվում է Ադրբեջանի և Թուրքիայի քմահաճույքներն սպասարկելու աքսիոմից, երկիրը կարող է ծայրահեղագույն վտանգավոր կետի հասցնել: Իրականում վտանգ բառն այլևս կիրառելի չէ Հայաստանի պարագայում, որովհետև մենք վտանգի ու սպառնալիքի շեմն անցել ենք ու հիմա էլ շարունակում ենք անցնել: Մեզ մոտ առկա իրավիճակը ավելի շատ աղետ բառն է բնորոշում: Աղետ, ուր կան մեծ ծավալի և անկանխատեսելի սպառնալիքներ, որոնք միանգամից են գործում»:

Իսկ թե որտե՞ղ է հիմնական սպառնալիքը, քաղաքագետը նշում է. «Մենք այսօր կանգնած ենք երկու հիմնական խնդրի առաջ: Նախ՝ պետք է հասկանալ, որ երկիրն աղետի բերած սպառնալիքներն ու վտանգները ոչ թե հայ-թուրքական ու հայ ադրբեջանական սահմանից այն կողմ են, այլ սպառնալիքի աղբյուրը Երևանում է: Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը բխում է հենց նշված հանգամանքից: Երևանում առկա քաղաքական թիմն է նրանց հնարավորություն տալիս ՀՀ-ի հետ վարվել այնպես, ինչպես նրանք վարվում են, և սպասարկել իրենց ազգային շահերը: Այստեղ հարց է առաջանում, թե գործող վարչապետը ո՞ր երկրի շահերն է սպասարկում՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ այլ երկրների: Այս 3-4 տարվա մեջ մենք չենք կարող գոնե մի դրվագի մասով պնդում անել առ այն, որ ՀՀ անվտանգության շահերից որևէ մեկը սպասարկվել է անհրաժեշտության ու խելամտության շրջանակներում: Հետևաբար, պետք է հասկանալ, որ խնդրի աղբյուրը և այս ամենի պատճառը նստած է Երևանում: Ստացվում է այնպես, որ գործող վարչակարգը պայմաններ է ապահովում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն, ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի, սպասարկեն իրենց ազգային շահերը»:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, թեպետ նշվածը արդեն բավականին տեսանելի է բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ այս ամենը շատ կարևոր ու մեծ խնդրի է հանգեցնելու. «Առաջին՝ Հայաստանի պետականազրկմանն է հանգեցնելու: Երկրորդի պարագայում խոսքը Հայաստանի հարավային և հարավ-արևել յան սահմանների, այդ թվում՝ Արցախից հարավ ընկած տարածքներում, ինչու չէ, նաև Նախիջևանի հատվածում ռազմական գործողությունների հնարավոր սցենարի պարագայում հայկական ոչ հստակեցված դիրքորոշման հավանականության մասին է: Այսինքն, եթե վաղը պատերազմ սկսվի, արդյո՞ք չի կիրառվի այն նույն սցենարը, որը կիրառվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, չե՞ն փորձի կիրառել, օրինակ՝ Մեղրին Ադրբեջանին կամ Թուրքիային իմիտացիոն դիմադրությամբ հանձնելու պլանը: Այլ հարց է, որ այստեղ Ռուսաստանի կամ Իրանի դերակատարումը վճռորոշ կլինի:

Միևնույն ժամանակ, ենթադրելի է, որ պատերազմը միգուցե կարող է սկսվել հենց Իրանի հետ, որովհետև քաղաքականության տոնայնությունը հանգեցնում է դրան, և միգուցե Իրանն ինչ-որ իրավիճակում սեփական անվտանգությունը ապահովելու համար շատ շեշտակի ու կոնկրետ քայլերի գնա: Հավելեմ՝ Իրանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, ու ինքը դա ապահովելու է: Մեծ հաշվով, դա արդեն ոչ թե հայ-ադրբեջանական, այլ տարածաշրջանային պատերազմ կլինի: Ու այս առումով հարց է առաջանում. Երևանում նստած ՀՀ ազգային շահերի սպառնալիքն ինչպե՞ս իրեն կդրսևորի, արդյոք կշարունակի՞ սպասարկել թուրքադրբեջանական պետության շահերը: Կարծում եմ՝ որևէ պատճառ, որևէ հանգամանք չկա, որը նրան կարող է ստիպել այլ վարք դրսևորել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>