Զինվորական դատախազի առաջին տեղակալի թեկնածուին գտել են
Դիտել նաև
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ)
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։
Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, եւ այդ պաշտոնի համար ընտրել եւ նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

