Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սերժ Սարգսյանը վայր է դրել իր լիազորությունները

Դատելով իշխանությունների հովանու ներքո գործող լրատվամիջոցների հրապարակումներից¸ «քաղաքագետների և վերլուծաբանների» արտահայտած մտքերից¸ ստացվում է մի իրավիճակ¸ ըստ որի` Սերժ Սարգսյանն արդեն վաղուց վայր է դրել իր լիազորությունները և չի տիրապետում այն ամենին¸ ինչը կատարվում է երկրում վերջին տարիների ընթացքում:

Դատեք ինքներդ.

1. Իշխանականները Մարտի 1-ի պատասխանատուներ են հռչակել Ռոբերտ Քոչարյանին¸ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներին¸ Վարդան Օսկանյանին¸ հիմա էլ Սեյրան Օհանյանին:

2. Տնտեսության անմխիթար վիճակի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանից մնացած ժառանգությունը¸ 2008-2010 թվականների տնտեսական ճգնաժամը¸ օլիգարխները և ղարաբաղյան հարցի լուծված չլինելը¸ Հովիկ Աբրահամայանը¸ իսկ հիմա նաև Կարեն Կարապետյանը:

3. Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցելու պատասխանատվությունը կրում են ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ի¸ ՀԱԿ-ի և «Ժառանգության» գլխավորությամբ ¸ ինչպես նաև «չար Վլադիմիր Պուտինը»:

4.Ընտրությունները կեղծում են օլիգարխները¸ թաղային հեղինակությունները¸ մարզպետներն ու գյուղապետերը¸ բայց իրենք այդ ամենն անում են բացառապես սեփական նախաձեռնությամբ:

5. Ապրիլյան պատերազմի ձախողումների համար պատասխանատու է Սեյրան Օհանյանը:

Մոտավորապես այսպիսի պատկեր ենք տեսնում՝ վերլուծելով իշախանական շրջանակների կողմից ներկայացված գաղափարները¸ սակայն իրականությունը ճիշտ հակառակն է: Վերջ ի վերջո մարտի 1-ի գնով իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, և եթե չլիներ մարտի 1-ի ողբերգությունը¸ Սարգսյանը նախագահի աթոռը չէր տեսնի: Տնտեսության կոլապսային վիճակը պայամանավորաված է նրա գերկենտրոնացմամբ և նրանով¸ որ Սարգսյանի մոտ բացակայում է քաղաքական կամքը՝ ազատականացնելու հայրենի տնտեսական շուկան:

Ապրիլյան պատերազմում մեր զգալի կորուստները պայմանավորված են նրանով¸ որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում գրանցված ճգնաժամը¸ ինչպես նաև սարսափելի տեմպերի հասնող արտագաղթը¸ չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ հայաստանյան բանակի մարտունակության վրա¸ իսկ թե ինչու չէր զարգացել Հայաստանի տնտսությունը, արդեն նշեցինք: Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ի «չուլանում» այն պատճառով¸ որ Սերժ Սարգսյանն՝ առանց հնարավոր հետևանքները վերլուծելու¸ 3,5 տարի բանակցեց Եվրոմիության հետ Ասոցացաման պայամանագրի շուրջ¸ ինչի արդյունքում ոչ միայն սրվեցին մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ¸ այլ նաև բարելավվեցին Ռուսաստանի հարաբերությունները մեր թշնամի Ադրբեջանի նետ:

Իրականությունը հենց այսպիսին է: Եվ մեր երկրում գրանցված բոլոր խոշոր բացթողումների համար պատասխանատվությունը կրում է անձնապես Սերժ Սարգսյանը¸ սակայն եթե իշխանական շրջանակները շարունակում են պնդել¸ որ Սերժ Սարգսյանը վայր է դրել իր լիազորությունները և կապ չունի երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձույթունների հետ¸ ապա մեր բոլորի նպատակն է դառնում Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ի կատար ածել իշխանականների այս թեզը:


Բենիամին Մաթևոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>