Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Դիտել նաև
Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի․ Պեսկով
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում սպասում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին․ Պուտին
Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. Պուտին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք. որոշում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա:
Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավել վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում: