Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ավարտը

Թե ինչպես նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունը
 
Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում է մոտ 2 մլն թալիշ։ Սա իրանական ծագմամբ բնիկ ազգություն է՝ մոտ 3000 տարվա պատմությամբ։ Հիմա թալիշների մի մասը Իրանում է, մի մասը՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում՝ Լենքորանում։ Ադրբեջանի թալիշները պատմականորեն լավ են տրամադրված մեզ՝ հայերի նկատմամբ։ Մենք տասնամյակներ շարունակ համագործակցում էինք, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշական սփյուռքի առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդան կոչով դիմեց Ադրբեջանի թալիշներին՝ չկռվել եղբայր հայերի դեմ։ Հիմնականում այդպես էլ եղավ։
 
Ես շատ լավ էի ճանաչում Աբոսզոդային, Երևանում հանդիպել ենք բազմիցս։ 2019-ի գարնանը նրան ձերբակալեցին Մոսկվայում և մի քանի ամիս պահեցին կալանավայրում Ադրբեջանի պահանջով։ Ռուսական կողմը ներքին խողովակներով ՀՀ-ին զգուշացրեց՝ լավ կլինի, եթե Երևանը քաղաքական ապաստան տա Աբոսզոդային։ Ես էլ իմ կապերով կառավարությանը դիմեցի։ Պատասխանը բացասական էր՝ Հայաստանը չի խառնվում Ադրբեջանի գործերին։ Դա այն դեպքում, երբ այդ նույն Աբոսզոդան հսկայական գործ էր արել հայկական կողմի համար։ 2020-ի նոյեմբերի 13-ին Աբոսզոդային սպանեցին Բաքվի բանտում։
 
Մենք ակտիվ համագործակցում էինք ևս մեկ թալիշ առաջնորդի՝ Իսմայիլ Շաբանովի հետ, ով ՌԴ նախագահի աշխատակազմում էր՝ ազգային փոքրամասնությունների խորհրդում։
 
2020-ի հունվարին ինձ զանգում է Շաբանովը՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատողները իրեն խաբեությամբ ֆինանսական թակարդ են գցել։ Պարզվում է՝ օգտվելով հայերի նկատմամբ Շաբանովի լավ վերաբերմունքից, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Արցախի ներկայացուցչության մի քանի աշխատողներ մոտ 70,000 ԱՄՆ դոլար են վերցրել նրանից ու ևս 2 այլ թալիշից՝ խոստանալով հայկական ծխախոտ տանել։ Փողը վերցրել ու անհետացել են։
 
Որպեսզի հայ-թալիշական հարաբերություններում բացասական հետք չլինի, ես Շաբանովին խնդրեցի ժամանակավորապես լռել, մինչև ես փորձեմ կծիկի ծայրը գտնել։ Խոսեցի Արցախի այն ժամանակվա ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հիշում եք, նա Նիկոլ Փաշինյանի մտերիմներից էր։ Վերջինս շատ պարզ հասկացրեց, որ թեպետ տեղյակ է այդ խնդրի մասին, բայց չի պատրաստվում որևէ բան անել։ Փոխարենը Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական Դավիթ Բաբայանը փորձեց քայլեր ձեռնարկել՝ գոնե գումարի վերադարձի համար։
Կապվեցի ՀՀ ԱԳՆ-ի որոշ բարձր պաշտոնյաների հետ։ Նրանք խոստացան զբաղվել, բայց ոչինչ չարեցին։ Խոսեցի Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա էլ անհանգստացավ և խոստացավ զբաղվել, բայց ոչ մի արդյունք։
 
Իսկ ես Շաբանովին խնդրում էի սպասել։ Ամեն ինչ կկարգավորվի։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ՀՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակով փորձում է Շաբանովին մեղադրել հանցանքի մեջ՝ իբրև թե նա ՀՀ դեսպանության աշխատողներին փող տվել է գաղտնի տեղեկությունների համար։
 
Դա արդեն լցրեց թալիշ պաշտոնյայի համբերության բաժակը։ 2020-ի ամռանը Շաբանովը եկավ Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի կամ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, սակայն որևէ մեկը չցանկացավ ընդունել ՌԴ նախագահի աշխատակազմի թալիշ ներկայացուցչին։ Վերադարձին Շաբանովը ինձ զգուշացրեց, որ այսկերպ վերջացավ հայ-թալիշական բարեկամությունը։ Փորձեցի բացատրել, որ դա անձնական հարց է, ոչ թե ազգամիջյան։
 
Օրեր անց արգելվեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ, ապա սկսեցին մեկը մյուսի հետևից խնդիրներ առաջանալ ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության համար։ Հետագայում դրանք մասամբ հարթվեցին Դավիթ Բաբայանի ջանքերով։
 
Պատերազմի ժամանակ ինձ զանգահարում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ Մխիթար Հայրապետյանը և խնդրում կապի դուրս գալ թալիշների հետ, Շաբանովի միջոցով փորձել թալիշներին ոտքի հանել Ադրբեջանում։ Կարող եք ենթադրել, թե ինչ ասաց Շաբանովը և ինչ արեցին թալիշները։ Նրանք ադրբեջանական բանակի կազմում կռվում էին մեր դեմ։
 
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>