Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը Ադրբեջանում է
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը մեկնել է Ադրբեջան: Թուրքական «Konhaber» լրատվակայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, նշում է, որ այցի ընթացքում Չոլաքը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող քաղաքական և ռազմական իրավիճակը, թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունների զարգացման հարցը (այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի զինվորների ռազմակրթությանը վերաբերող հարցեր): Բացի դրանից հանդիպման ժամանակ խոսվել է այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորության մասին:
Չոլաքը հանդիպման ժամանակ նաև կարևորել է հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Նշյալ զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին:
Աղբյուր` Ermenihaber.am