ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Ղարաբաղ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը. Լավրով
Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրանք, ինչպես ես եմ հասկանում, պայմանավորվել են վերականգնել իրենց այցելությունները տարածաշրջան (Լեռնային Ղարաբաղի- Zham.am) և տեղում զրուցել Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները Ստեփանակերտում», - ասել է Սերգեյ Լավրովը:
Zham.am

