Ռուսական «Օրլան-10» ԱԹՍ-ն Արցախում մարտական ծառայություն է իրականացնում. Տեսանյութ
Ռուսական «Օրլան-10» ԱԹՍ-ն Արցախում մարտական ծառայություն է իրականացնում:
Օռլան-10, ռուսական բազմաֆունկցիոնալ ԱԹՍ, նախատեսված է դժվարամատչելի տեղանքում հետախուզական աշխատանքների, այդ թվում նաև որոնողական և վերանորոգման աշխատանքների համար։ Մշակվել է ռուսական «Հատուկ տեխնոլոգիական կենտրոն» ձեռնարկության կողմից։ Ընդգրված է մարտավարական օղակի համատեղ կառավարման համակարգում (ՄՕՀԿՀ), ինչի շնորհիվ խոցելու նպատակով կարող է հաղորդել թիրախները ՄՕՀԿՀ-ին միակցված մարտական մեքենաներին (հրետանային ինքնագնաց կայանք, տանկեր, հետևակի մարտական մեքենա, ՀՕՊ մեքենաներ)։
ԱԹՍ-ի մշակողներն ունեն ռադիոտեխնիկական հետախուզության ոլորտում արտոնագրեր, որոնք վերաբերում են թիրախների կոորդինատների որոշմանը դրանց ռադիոկայաններից ստացվող ռադիոճառագայթների միջոցով, ինչպես նաև բջջային հեռախոսների և այլ ճառագայթող սարքերի աշխատանքին։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի «Telegram»-յան ալիքից:
Zham.am