Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Պատերազմ Արցախում
Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում

Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին

Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին։

2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկան դասական պոպուլիստները։

Նրանք խոստանում էին թռիչքային զարգացում,աննախադեպ ներդրումներ եւ ներգաղթ։

Նրանց «թավշյա առաջնորդը» խոստանում էր վերացնել արագաչափերը,տեսախցիկները,կուտակային կենսաթոշակային համակարգը ,տատիկ-պապիկների «նիսյաները» եւ այլն,բայց բազմելով «գահին» մոռացության տվեց իր բոլոր խոստումները։

Հարկ է նշել,որ նրանց պոպուլիզմը վերաբերում էր ոչ միայն ներքին,այլ նաեւ արտաքին եւ անվտանգային հարցերին։

Հեղաշրջումից մի քանի ամիս առաջ նրանց ղեկավարը «կոկորդն էր պատռում» ու հայտարարում,որ ԵԱՏՄ մուտքը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում՝ նախաձեռնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց,բայց դառնալով «վարչապետ» ՝3 տարի շարունակ ԵԱՏՄ գովքն էր անում։

2016-ի Ապրիլյան պատերազմը նա համարում էր «Ռուսաստանի հետ պայմանավորված»,բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարությանը հնազանդորեն «спасибо»- ների շարան էր արտահայտում։

2018-ի օգոստոսին նա Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում էր,որ առանց իրենց հետ քննարկելու Արցախի հարցի վերաբերյալ որոշում չի կայացնի,սակայն թաքուն կապիտուլյացիա էր ստորագրում։

2019-ի օգոստոսին նա Ստեփանակերտում հայտարարում էր՝ Արցախը՝ Հայաստան է եւ վերջ, բայց այսօր վախենում է Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։

2020-ի ամռանը նա հայտարարում էր,որ մեր բանակը ամենամարտունակներից է եւ տարածաշրջանում պատրաստ է խնդիր լուծել,իսկ այսօր սեփական ձախողումները բարդում է նույն բանակի վրա։

Նրա թիմակիցներն էին իր իսկ համաձայնությամբ հայտարարում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ,բայց այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինվորներին «մուտքի վիզա» են տրամադրել։

Նրանք էին «գլուխ գովում»,որ Ստեփանակերտի ու Արցախի օդը երբեք այսքան պաշտպանված չեն եղել,սակայն Արցախն անպաշտպան թողեցին թուրքական «բայրաքթարների» հարվածների տակ։

Պատերազմից առաջ ես չէ,այլ «ազգային աղետի» խորհրդանիշն էր սելֆի անում ինքնաթիռի մեջ,որն այդպես էլ որեւէ մարտական հրթիռ չարձակեց թշնամու ուղղությամբ։

2020-ի հոկտեմբերի 6-ին կապիտուլյացիայի սիմվոլն ասում էր,թե այս րոպեներին դրվում է մեր բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը,սակայն երկրին ու ժողովրդին տարավ պարտության։

44 օր գոռում էր հաղթանակ եւ Սարդարապատ,բայց բերեց համազգային աղետ ու Արցախի մեծ մասի հանձնում։

Հայտարարում էր ինքնիշխանություն ու ժողովրդավարություն,բայց բերեց վասալություն ու բռնատիրություն։

Ու այսքանից հետո սրանք ու իրենց շահերը սպասարկող «սազանդարները» դիմացինին են փորձում պոպուլիստի պիտակ կպցնել։

Այստեղ են ասել՝աշխարհ կանգնի, իջնող կա։

Էդուարդ Շարմազանովի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>